News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սմբատ Գոգյանը փայլուն գիտնական, ազատ մարդ է, մեր մաթեմատիկայի ոլորտում հսկայական ներդրում է արել: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԲՈՀ նախագահի պաշտոնում Սմբատ Գոգյանի նշանակմանը:

«Եթե նկարների հետ կապված եք ասում, նա տարիքով փոքր է ու ֆեյսբուքում պատանեկության տարիներին է հայտնվել: Ու եթե մարդ պատանեկության տարիներին ինչ-ինչ նկարներ է արել, մի քիչ լկստված, մի քիչ այլ ձևի, դա յուրաքանչյուրիս մոտ կարող եք գտնել: Եկեք դրա վրա չհիմնվենք, հիմնվենք մարդու գործունեության վրա»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը հավելեց, որ տարբեր անձանց նշանակումների կապակցությամբ արձագանքներին պետք է զգույշ վերաբերվել, քանի որ դա կարող է կախված լինել տվյալ անձանց միջանձնային հարաբերություններով:

Նշենք, որ Սմբատ Գոգյանի նշանակումից հետո համացանցում հայտնվել էին նրա ֆեյսբուքյան անձնական լուսանկարները, որոնք միանշանակ չէին ընդունվել հանրության կողմից:

Աշխատանքից ազատվող ցանկացած պաշտոնյա պետք է հասկանա երկրի այժմյան իրավիճակը. Սմբատ Գոգյան (Ֆոտո)

Տպել
Ամենաշատ