News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ ԱՄՆ-ի միջուկային զենքի կիրառումն այլ պետությունների դեմ կվնասի հենց ամերիկացիներին, գրում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Science Alert-ը:

Գիտնականները հիշեցրել են, որ փոխադարձ երաշխավորված ոչնչացման դոկտրինի դեպքում, եթե գերտերությունները միջուկային զենք են օգտագործում միմյանց դեմ, ապա այդպիսի սցենարը, վերջիվերջո, անօգուտ եւ կործանարար կլինի պատերազմող բոլոր կողմերի համար:

Ուստի Միչիգանի համալսարանի աշխատակիցները մեկ այլ, «ավելի լավ սցենար» են դիտարկել, երբ պետությունը միջուկային հարված է հասցնում հակառակորդին, սակայն պատասխան հարված չի ստանում: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ անգամ իրադարձությունների նման զարգացումը բնապահպանական աղետների կհանգեցնի, ինչից կտուժի նաեւ միջուկային հարված հասցրած երկիրը:

Փորձագետների հաշվարկների համաձայն՝  Միացյալ Նահանգների կողմից պայմանական հակառակորդի դեմ 7000 հրթիռի արձակման դեպքում միջուկային ձմեռվա եւ դրան հետեւող սովի հետեւանքով մոտ 30 միլիոն ամերիկացի կզոհվի, իսկ 1000 հրթիռի արձակման դեպքում՝ 140 հազար ամերիկացի: Միչիգանի համալսարանի մասնագետները գտնում են, որ ԱՄՆ-ն բացասական հետեւանքներից կարող է խուսափել միայն այն դեպքում, եթե 100-ից ոչ ավել հրթիռ արձակի:

Նրանք նաեւ ենթադրել են, որ միջուկային հարվածից հետո բազմաթիվ ամերիկացիներ մկզոհվեն զանգվածային անկարգությունների եւ բռնության մակարդակի աչի հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ