News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն 25 տոկոսանոց մաքսատուրք է սահմանում 50 միլիարդ դոլարի չինական ապրանքների ներմուծման համար՝ այդպիսով սրելով առեւտրային վեճը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ:

«Չինաստանի կողմից մտավոր սեփականության եւ տեխնոլոգիաների գողության, ինչպես նաեւ այլ անբարեխիղճ առեւտրային քայլերի լույսի ներքո ԱՄՆ-ն 25 տոկոսանոց մաքսատուրք է սահմանում 50 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման համար, որոնք արդյունաբերական նշանակություն ունեցող տեխնոլոգիաներ են պարունակում», - հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:

«Այս ցանկում են «Չինաստան 2025» ռազմավարական ծրագրի հետ կապված նոր բարձր տեխնոլոգիաների ոլորտների ապարանքները, որոնք կնպաստեն Չինաստանի հետագա տնտեսական աճին, սակայն կվնասեն ԱՄՆ-ի եւ շատ այլ երկրների տնտեսությանը»,- նշվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:

Բացի նշված մաքսատուրքերից, Սպիտակ տունը դիտարկում է նաեւ հավելյալ 100 միլիարդ դոլարի լրացուցիչ ցուցակը: Հայտարարության մեջ նշվում է, որ այս միջոցները կիրականացվեն միայն Չինաստանի կողմից պատասխան քայլերի դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ