News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Սիվիլնեթ»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքին հնարավոր ականատեսներին խնդրում ենք ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու Ավան վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 21-ին «Սիվիլնեթ»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերության լրագրող Ա. Գրիգորյանն իր մասնագիտական գործունեությունն է կատարել Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում եւ «Iphone 6s» տեսակի բջջային հեռախոսով իրականացրել նկարահանում, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է լրագրողի նշված հեռախոսը և դիմել փախուստի՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձին, ականատես վկաներին հայտնաբերելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տվել ոստիկանությանը։ Տեսանյութերի զննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ լրագրողի նկատմամբ կիրառված ոտնձգությանը հնարավոր է ականատես են եղել լուսանկարներում պատկերված կանայք։ Քրեական գործով բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով խնդրում ենք լուսանկարներում պատկերված կանանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տալ դեպքի վերաբերյալ իրենց հայտնի հանգամանքների մասին:անքների:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ