News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Սուրեն Պապիկյանի կարծիքով՝ ճիշտ է, որ գործադիրի ամբողջ կազմը լծվել է կոռուպցիոն բացահայտումներին, ստուգումներին, այլ ոչ թե բարեփոխումներին։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար նախարարն ասել է, թե բարեփոխումներին հասնելու համար նախ համակարգի հիվանդությունները պետք է բուժել։

«Մինչեւ ռեֆորմներին հասնելը պիտի հիվանդությունները բուժենք: Մենք ստանձնել ենք մի համակարգ կարգավորելու պարտականություն, որը տարիներ շարունակ աշխատել է թերություններով եւ ոչինչ չեն փոխել: Երբ մենք փորձում ենք մի բան հղկել ու նորը սկսել, պարզվում է՝ հետեւից կան դարակներ, որոնք պետք է մաքրել։ Պետք է ուսումնասիրենք՝ ինչի է էդպես։ Նորը կերտելու համար պիտի հին սխալները շտկել»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Դիտարկմանը, թե դա իրավապահ համակարգի գործառույթն է, Պապիկյանն արձագանքել է. «Մենք էլ մեր իրավասության շրջանակում պիտի ուսումնասիրենք, նոր միայն հանձնենք պատկան մարմիններին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ