News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին Կառավարության որոշումը սխալ եմ հասկացել, ինչի համար ներողություն եմ խնդրում կառավարությունից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից:  Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերով հայտարարեց Menu.am-ի հիմնադիր Վարդան Քերոբյանը։

Նա  նշեց, որ ընդունում է, որ սխալ է հասկացել այսօր Կառավարության որոշումը և անհարկի «աղմուկ բարձրացրել»:

«Մի քանի անգամ Կառավարության նիստը նայելուց և դրա մասին կարդալուց ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Կառավարությունը չեղարկում է հուլիսի 1-ից «Հարկային օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունները, ըստ որոնց՝ դրսում և ներսում վաճառվող  սնունդը պետք է նույն կերպ հարկվի, այսինքն՝ գործեին նախկինում եղած դրույթները, ըստ որոնց՝ առաքվող սնունդը պետք է 20 տոկոսով ավելի հարկվեր, քան ներսում վաճառվողը»,- ասաց նա:

Վահան Սերոբյանը նշեց, որ շատ ուրախ է, որ Կառավարությունից կապվել են իր հետ և պարզաբանել որոշումը:  Նրա խոսքով, շատ բարձր մակարդակով մի քանի հոգի՝ նախարարներ և ավելի բարձր պաշտոնյաներ, կապվել են իր  հետ և փորձել են հասկանալ, թե որն է իր մտավախությունը: «Հիմա ես պետք է ներողություն խնդրեմ Կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել․ Կառավարության այսօրվա կայացրած որոշումն իրականում վերաբերել է նրան, որ մերժվել է մի քանի պատգամավորների առաջարկը, որպեսզի չեղարկվի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը»,- ասաց նա՝ ներողություն խնդրելով աղմուկ բարձրացնելու համար:

 «Ես այսպիսի արձագանք կերազեի տեսնել նախորդ կառավարության գործունեության ընթացքում: Ուստի շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում բացատրության համար»,- ասաց նա, նշելով, որ ներկայիս կառավարությունը շատ զգայուն է տնտեսվարողների նկատմամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում էր կատարել՝ նշելով, որ չեն պատրաստվում ստորանալ կամ ստվերանալ այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անեն մեր երկրում:

Տպել
Ամենաշատ