News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի օգնական Դոնալդ Թրամփի օրենսդրական գործունեության հարցերով օգնական Մարկ Շորթը շուտով պատրաստվում է հրաժարական տալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով CNBC-ին:

Նրա խոսքով, Շորթը իր գործընկերներին, ինչպես նաեւ Սպիտակ տան  աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին, ասել է, որ պատրաստվում է պաշտոնից հեռանալ այս ամռան վերջին:

Ավելի վաղ CBS-ը հաղորդել էր, որ տարվա վերջում պաշտոնից մտադիր է հեռանալ Սպիտակ տան քարտուղար Սառա Սանդերսը: Վերջինս հերքել է այս տեղեկությունը: Հեռուստաալիքը նաեւ հաղորդել էր, որ կարող է ազատման դիմում գրել նաեւ  առաջին տեղակալը՝ Ռաջ Շահը:

Վաշինգթոնի Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբանների կարծիքով, Թրամփի պաշտոնավարման առաջին տարում Սպիտակ տան կադրերի անկայունությունը կազմել է 34 տոկոս: Սա գրեթե չորս անգամ ավելին է, քան նախկին նախագահ Բարաք Օբամայի առաջին նախագահական տարում: Այժմ, երբ Թրամփը  մոտենում է իր նախագահական ժամկետի կեսին, Սպիտակ տան կադրերի անկայունության մակարդակը հասել է ռեկորդային մակարդակի՝ 51 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ