News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պորտուգալիայի խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը աջակցել է  բժշկական նպատակով կանաբիսի օգտագործումը օրինականացնելուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով El Mundo-ն:

Թերթի համաձայն, այս նախաձեռնության դեմ քվեարկած միակ կուսակցությունը Սոցիալ-դեմոկրատական կենտրոն պահպանողական քաղաքական ուժն էր:

Համաձայն օրինագծի, մարիխուանայի օգտագործումը թույլատրվում է այն դեպքում, երբ հիվանդի վրա չեն ազդում դեղամիջոցները: Բացի այդ, այն ձեռք բերելու համար բժիշկներից հատուկ տեղեկանք կպահանջվի:

Ակնկալվում է, որ օրինագիծը պետք է ստորագրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ