News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում կնոջ մարմինը հայտնաբերվել է 8-մետրանոց պիթոնի ստամոքսում, հայտնում է Jakarta Post պարբերականը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Տեղացի 54-ամյա Վա Թիբան կորել էր հինգշաբթի ուշ երեկոյան, երբ գնացել էր տնկիները ստուգելու իր տնից 1 կմ հեռավորությամբ: Նրա ընտանիքը տագնապ է բարձրացրել, երբ կինն այդպես էլ չի վերադարձել հաջորդ օրը վաղ առավոտյան: Որոնումների է գնացել քույրը, սակայն գետնին միայն հետքեր է հայտնաբերել, լապտերը, կոշիկը եւ մաչետեն, հայտնում է պարբերականը:

Կինն անմիջապես դիմել է տեղի բնակիչների օգնությանը: Մի քանի ժամ հետո նրանք խոշոր պիթոնի են գտել ուտելուց հետո ուռած ստամոքսով: Տեղացիներն օձին սպանել են եւ ստամոսը բացել, որտեղ հայտնաբերել են կորած կնոջ մարմինը:

Անցյալ տարի մի ֆերմերի կուլ էր տվել 7-մետրանոց պիթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ