News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ամերիկյան McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցը ծրագրում է հրաժարվել ըմպելիքների համար նախատեսված պլաստիկե ձողիկներից: Այս մասին գրում է Վեդոմոստին՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը: Հաջորդ տարի Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում ցանցի բոլոր ռեստորաններում թղթե ձողիկներ կօգտագործվեն:

Հետագայում McDonald's-ը ծրագրում է պլաստիկե ձողիկներից հրաժարվել ամբողջ աշխարհում: Տարեվերջին այլընտրանքային նյութերից ձողիկները կփորձարկեն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ավստրալիայի եւ Բելգիայի մի քանի հաստատություններում:

Այս միջոցը ձեռնարկվում է Համաշխարհային օվկիանոսի աղտոտման դեմ պայքարի արշավի շրջանակում: Մեծ Բրիտանիայի իշխանությունները ծրագրում են նոր տեխնոլոգիաների զարգացմանը 61 մլն ֆունտ (շուրջ 86 մլն դոլար) ուղղել՝ պլաստիկի թափոնների խնդիրը լուծելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ