News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բունդեսվերի (Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժեր) համար մինչեւ ընթացիկ օրենսդրական ժամկետի ավարտը (մինչեւ 2021 թ.) լրացուցիչ 15 մլրդ եվրո է պահանջել  եւ եւս 10 մրդ՝ մինչեւ 2022 թվականը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Bild-ը եւ Պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթուղթը: Փաստաթղթում նշվում է, որ առանց լրացուցիչ միջոցների պաշտպանական ոլորտի ավելի քան 200 նոր նախագծերի իրականացումը կհայտնվի վտանգի տակ:

Գերմանական բյուջեում ռազմական բյուջեի հոդվածն արդեն այժմ երկրորդ տեղում է: Ընթացիկ տարվա համար Բունդեսվերի համար դրանում 38.5 միլիարդ եվրո է հատկացվել, իսկ հաջորդ տարվա համար 41.5 միլիարդ եվրո է նախատեսված:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պահանջում է միջնաժամկետ հեռանկարում ավելացնել պաշտպանական բյուջեն՝ երկրի ՀՆԱ-ի 1.5 տոկոսի չափով, այսինքն, ըստ նրա պլանների, այն մոտ 60 միլիարդ եվրո պետք է կազմի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ