News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անապատացման ու երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day to Combat Desertification and Drought), որn ամբողջ աշխարհում նշվում է ամեն տարի հունիսի 17-ին, հիմնվել է ՄԱԿ-ի Գխավոր վեհաժողովի կողմից 1995-ի հունվարի 30-ին։ Տոնի համար այս օրն է ընտրվել, քանի որ 1994-ի հունիսի 17-ին էր ՄԱԿ-ն ընդունել անապատացման դեմ պայքարի հռչակագիրը, հայտնում է Calend-ը։

Հռչակագիրը պետություններին կոչ էր անում միջոցառումներ ձեռնարկել անապատացման ու երաշտի դեմ պայքարի, նաեւ երաշտի հետեւանքները վերացնելու հարցում համագործակցելու անհրաժեշտության մասին իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ։ ՄԱԿ ԳՎ-ն 2010 հունվարից մինչեւ 2020 դեկտեմբեր ժամանակահատվածը հռչակել էր ՄԱԿ-ի տասնամյակ, որը նվիրված է անապատացման դեմ պայքարին։

Անապատացումը շրջակա միջավայրի դեգրադացման առավել տագնապալի համաշխարհային գործընթացներից է։ Այն սպառնում է ավելի քան 1 մլրդ մարդու առողջությանը ու գոյատեւմանը։ Ամեն տարի անապատացումն ու երաշտը մոտ 42 մլրդ դոլարի վնաս է պատճառում՝ գյուղատնտեսական արտադրանքի կորստի տեսքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ