News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այցելել են ԱԱԾ բերման ենթարկված գեներալ Մանվել Գրիգորյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից:

«Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս պահին գտնվում են ԱԱԾ ֊ում, Մանվել Գրիգորյանին տեսնելու»,- գրել է Արմեն Աշոտյանը:

ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ Մանվել Գրիգորյանին ԱԱԾ-ում այցելել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը եւ պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաեւ առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Մանվել Գրիգորյանի փաստաբանի կողմից բարձրացված հարցի հիման վրա, ՁՊՎ-ի հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում կապահովվի նաեւ Մանվել Գրիգորյանի հետազոտումն իր նախընտրած բժշկի կողմից:

Միաժամանակ, ԵԿՄ-ականները հավաքվել են ԱԱԾ շենքի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու գեներալ Մանվել Գրիգորյանին: Նրանք պահանջում են ազատ արձակել Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր խուզարկություններ է կատարել Էջմիածնում եւ բերման ենթարկել, ապա ձերբակալել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին եւ Դոն Պիպո մականունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ