News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները հրապարակել են ԱՄՆ-ից ներմուծվող 659 ապրանքների անվանումների ցանկը, որոնց համար 25 տոկոսի չափով մաքսատուրք կգործի: Այս մասին շաբաթ օրը հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհուրդը:

Նշվում է, որ ընդհանուր 34 միլիարդ դոլարի 545 անուն ամերիկյան ապրանքների, այդ թվում նաեւ՝ գյուղատնտեսական ապրանքների, տրանսպորտային միջոցների եւ ծովամթերքի համար մաքսարուտուրքերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հուլիսի 6-ից: Էներգետիկայի, քիմիական արդյունաբերության եւ բժշկական սարքավորումների համար մաքսատուրքերի ներդրման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ:

Ավելի վաղ Սպիտակ տունը նախկինում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր են 25 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներկրվող 50 միլիարդ դոլարի ապրանքների համար: Ակնկալվում է, որ դրանք կվերաբերեն օդատիեզերական արդյունաբերության տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաներին, ռոբոտատեխնիկային, արդյունաբերական սարքավորումներին, նոր նյութերին եւ ավտոմոբիլային արդյունաբերությանը:

Չինաստանի Առեւտրի նախարարությունն ավելի վաղ բողոքել էր արտահայտել ԱՄՆ որոշման դեմ՝ նշելով, որ չինական կողմը մտադիր է «ուժեղ հակահարված տալ» այդ գործողություններին եւ համարժեք միջոցներ ձեռնարկել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ