News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արդարադատության եվրոպական դատարանն օրինական է ճանաչել Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին ուղղված Եվրախորհրդարանի պահանջը՝ կառույցին 300 հազար եվրո վերադարձնելու մասին, որը նրա ֆոնդերից ծախսվել էր քաղաքական գործչի օգնականի աշխատավարձի համար: Այս մասին նշված է Լյուքսեմբուրգում երեքշաբթի հրապարակված դատարանի որոշման մեջ:

«Դատարանը մերժել է տիկին Լը Պենի հայցը՝ նշված գումարով փոխհատուցման մասին Եվրախորհրդարանի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին»,- նշված է որոշման մեջ:

Լը Պենին մերկացրել են այն անում, որ 2010-2016 թվականներին նա Եվրախորհրդարանի միջոցներով վճարել է իր օգնական Քաթրին Գրիզեի աշխատավարձը, որը, ինչպես պնդվում է, զբաղվել է ոչ թե եվրոպական հարցերով, այլ «Ազգային ճակատի» շարքերում կուսակցական գործունեությամբ:

Եվրախորհրդարանը պահանջել էր փողը վերադարձնել 2016-ի տարեվերջին: Շուտով Լը Պենը հայց էր ներկայացրել Արդարադատության եվրոպական դատարան՝ փորձելով վիճարկել այս պահանջը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ