News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունիսի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին վերաբերող  հարցեր, ինչպես նաև ՀՀ անվտանգության խորհրդի առաջիկա հերթական նիստի օրակարգին առնչվող թեմաներ:

Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են նաև զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ