News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը՝ ողջունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատմական գագաթնաժողովի «դրական» արդյունքը, հաղորդում է Reuters-ը:

Ըստ Ցզինպինի՝ Չինաստանը պատրաստ է շարունակել դրական դեր խաղալ Կորեական թերակղզում խաղաղ գործընթացը զարգացնելու գործում: Նա նշել է, որ շատ ուրախ է Կիմի եւ Թրամփի հանդիպման դրական արդյունքի կապակցությամբ՝  հավելելով, որ ապամիջուկայնացման եւ ամուր խաղաղության հաստատման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ամուր համաձայնություն է ձեռք բերվել:

«Անկախ միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակում տեղի ունեցած փոփոխություններից՝ Պեկինի եւ Փհենյանի միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման վերաբերյալ Չինաստանի կայուն դիրքորոշումը չի փոխվի», - ասել է նա:

Կիմ Չեն Ընն իր հերթին հույս է հայտնել, որ Չինաստանը կաջակցի խաղաղ գործընթացի առաջխաղացման գործին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news