News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխանափոխությունից առաջ ՀՀ ՊՆ-ն ռուսական բազմաֆունկցիոնալ «Սու-30ՍՄ» կործանիչների ձեռքբերման հարցը հետաձգել էր մինչեւ 2024 թվականը: Պայմանագիրը, որն առնվազն մեկ խմբաքանակի մատակարարում է նախատեսում, ստորագրվել էր 2012 թվականին, սակայն այդպես էլ ուժի մեջ չէր մտել՝ պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով աղբյուրները:

Ըստ պարբերականի՝ Ռուսաստանն ակնկալում է իրականացնել համաձայնագիրն արդեն Հայաստանի նոր ղեկավարության հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նստել է «Սու-30ՍՄ»-ի խցիկում եւ այն «աշխարհում լավագույններից մեկն» է անվանել:

Խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը ցանկանում է «Սու-30ՍՄ» ձեռք բերել, կրկին ակտիվացան, երբ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջին տեղադրեց ինքնաթիռում արված լուսանկարը, որը գտնվում է Էրեբունիի ռազմական օդանավակայանում (այնտեղ է տեղակայված 3624-րդ ռուսական ռազմաբազան):

Ինչպես «Կոմերսանտ»-ի հետ զրույցում պատմել են ավիացիոն արդյունաբերության միքանի թոփ մենեջերներ, հայկական զինված ուժերը սկսել են հետաքրքրություն ցուցաբերել «Սու-30ՍՄ»-ի նկատմամբ դեռ 2010 թվականին՝ Օդային ուժերի պարկի  (դրանց հիմքում խորհրդային Սու-25 եւ Սու-27-ն են, որոնց մեծ մասը կապիտալ վերանորոգման եւ արդիականացման կարիք ունի) արդիականացման անհրաժեշտության պատճառով:

Ավելին, մոտ 2012 թվականին Մոսկվան եւ Երեւանը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն, Հայաստանը մի քանի տարվա ընթացքում պետք է առնվազն 12 կործանիչ ստանար (դրանց մատակարարման թույլտվությունը, ըստ «Կոմերսանտ»-ի, հենց այդ ժամանակ տրվել է Վլադիմիր Պուտինի կողմից): Սակայն համաձայնագիրը այդպես էլ իրականություն չդարձավ հաճախորդի ֆինանսական դժվարությունների պատճառով: Այդ ժամանակից ի վեր կողմերը պարբերաբար եւ անհաջող կերպով քննարկել են պայմանագրի գործնական իրականացման հեռանկարները:

Ընդ որում, ինքնաթիռներից բացի (Մոսկվայում փորձում էին լուծել Երեւանի ֆինանսական խնդիրը՝ թույլ տալով գնել ինքնաթիռները ներռուսաստանյան գներով, այլ սչ թե՝ արտահանման) Հայաստանին անհրաժեշտ էր գնել նաեւ այլ սպառազինություն: Այդպես, օրինակ, Երեւանն առաջինը ձեռք բերեց «Իսկանդեր» նորագույն օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը, ինչպես նաեւ ռուսական վարկերի հաշվին 300 միլիոն դոլարի զենք ձեռք բերեց: Ըստ «Կոմերսանտ»-ի՝ «Սու-30ՍՄ»-ի գնման թեմային կողմերը վերջին անգամ անդրադարձել են  Հայաստանում հեղափոխությունից մի քանի ամիս առաջ:

Հենց այդ հանդիպմանն էլ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ռուսաստանյան բանակցողներին հայտնեցին, որ ավելի վաղ կնքված պայմանագրով նախատեսված ինքնաթիռների ձեռքբերումը հետաձգվում է եւս վեց տարով, այսինքն՝ մինչեւ 2024 թվականը: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում աղբյուրների համաձայն՝ արդեն հեղափոխությունից եւ իշխանափոխությունից հետո երկու երկրների մասնագետների միջեւ զենքի արտահանման վերաբերյալ շփումներ չեն եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նորից կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին
Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են...
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Ամենաշատ