News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նապոլեոն Բոնապարտի գլխարկը, որում նա պարտվել էր Վաթերլոյի ճակատամարտում, աճուրդում 280 հազար դոլարով վաճառվել է, հաղորդում է BBC-ն:

Ֆրանսիայի կայսրը նման գլխարկների սիրահար էր, որոնք XVIII-XIX դարերին կրում էր սպաների մեծ մասը: Սա Բոնապարտին պատկանող առաջին գլխարկը չէ, որը վաճառվել է աճուրդում:

Սակայն հենց այս գլխարկն էր կրում կայսրը, ինչպես պնդում են, վերջին խոշոր ճակատամարտի ժամանակ:

Ճակատամարտի ժամանակ Նապոլեոնի կրած հագուստները հավաքածուների սիրահարները հատկապես բարձր են գնահատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ