Amazon ընկերությունը սկսել է փորձարկել նոր ձայնային օգնականի՝ Alexa for hospitality-ի հատուկ տարբերակը: Ամռանն այն կփորձարկվի Marriott ցանցի մի քանի հյուրանոցներում, իսկ հետո կտարածվի նաեւ հյուրանոցային այլ ցանցերում: Այս մասին գրում է Meduza-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Echo խելացի բարձրախոսների եւ ձայնային օգնականի օգնությամբ այցելուները կկարողանան, օրինակ, սնունդ եւ տաքսի պատվիրել, կանչել դռնապանին՝ հեռախոս չօգտագործելով:
Միաժամանակ, Alexa for hospitality-ի հետ միասին Marriott ցանցը փորձարկում է Apple-ի Siri ձայնային օգնականի հնարավորությունները, ինչի արդյունքում կընտրի ամենահարմար տարբերակը: