ԱՄՆ-ի Աքրոն քաղաքի հրշեջները որոշել են իրենց աշխատանքն ավելի թեժ դարձնել եւ հենց աշխատանքի վայրում պոռնո տեսանյութ են նկարահանել:
49-ամյա Արթուրը եւ 42-ամյա Դիան Էլլերը ծառայության վետերաններն են: Դինը 2000-ից հրշեջ է աշխատում, այդ ժամանակ նաեւ ծառայության է անցել Էլլերը, իսկ վերջերս նա լեյտենանտի կոչում է ստացել: Նրանք աշխատում էին տաբեր հատվածներում, բայց երկարատեւ հարաբերություններ ունեին, թեւ «դա իրենց չի արդարացնում», ասում է հրշեջային բաժանմունքի ղեկավար Կլարենս Տաքերը:
«Այս դեպքը հետք է թողնում Աքրոնի հրշեջ ծառայության մյուս սպաների հեղինակության վրա», — ասում է Կլարենս Տաքերը՝ նշելով, որ հետաքննության ավարտից հետո անհապաղ միջոցներ կձեռնարկվեն: Աքրոնի ոստիկանությունը կատարվածը որպես հանցագործություն չի հետաքննում: