News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Էրդողանի ուղենիշն  է՝ անել մի բան, այդ մասին հետագայում հայտարարելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով ազգությամբ հայ ճարտարապետ Սարգիս Լոլե Գիզոյի գերեզմանի վերանորոգման մասին   թուրքական իշխանությունների որոշմանը։

«Հայտնի է, որ Թուրքիայի հարավ- արեւելքում գտնվող Մարդին քաղաքի ճարտարապետության մեջ հայերը մեծ ներդրում են ունեցել։ Նույնիսկ տեղի փողոցներից մեկը ժամանակ առաջ Սարգիս Լոլեի անունով կոչվեց։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ հատվածում, որը հիմնականում քրդաբնակ է, առկա չեն հակահայ տրամադրություններ»,-հայտարարեց Իսպիրյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի այդ՝ հարավարեւելյան հատվածում թուրքական իշխանությունները, ի դեմս տեղական ինքնակառավարման մարմինների, առանձնահատուկ քաղաքականություն են իրականացնում։ «Կոնկրետ Մարդինում մեծ թիվ են կազմում Սարգիս Լոլեի հեղինակած աշխատանքները։ Իսկ Մարդինի թաղամասերից մեկը հայ ճարտարապետի անունով կոչելու նպատակն այն էր, որպեսզի ցույց տրվեր, որ Մարդինը նկարագիր, պատմություն ունեցող քաղաք է. ունի ճարտարապետ, ով ազգությամբ հայ է»,-հայտարարեց թուրքագետը։ 

Իսպիրյանի ներկայացմամբ՝ Մարդինի իշխանությունները քաղաքի ճարտարապետի գերեզմանը նորոգելու մտադրությունը քննարկել են Մարդին ժամանած վարչապետ Էրդողանի հետ։ Նա էլ, տեսնելով տեղի բնակչության տրամադրվածությունը, հավանության է արժանացրել նշված որոշումը։ «Էրդողանն այս ամենն արեց ցուցադրական նպատակներով՝ հետագայում աշխարհին այդ մասին հայտարարելու համար։ Էրդողանի ուղենիշն է՝ անել ինչ-որ բան, հատուկ դրա մասին հայտարարելու համար»,-ընդգծեց Իսպիրյանը՝ հավելելով, որ Թուրքիայի վարչապետն այդ դիրքորոշումն է որդեգրում Թուրքիային վերաբերող ցանկացած՝ թե ներքաղաքական,  թե արտաքին քաղաքական հարցերում եւ փորձում է այսպիսով դիվիդենտներ շահել։  

Նշենք, որ Մարդինի քաղաքապետ Բեշիր Այանօղլուն թուրքական լրատվամիջոցներին հայտարարել է, թե Էրդողանը հայ ճարտարապետի գերեզմանը վերանորոգելու գործն անձամբ իրեն է հանձնարարել։ Այանօղլուն պատրաստվում է դիմել Լոլեի՝ Հալեպում եւ Բեյրութում ապրող ժառանգներին՝ գերեզմանը վերականգնելու հարցում նրանց համաձայնությունը ստանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ