News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նյու Յորք նահանգի իշխանությունները դատական հայց կներկայացնեն ԱՄՆ վարչակազմի դեմ ներգաղթային քաղաքականության պատճառով, որով նախատեսվում է երեխաների եւ նրանց ծնողների բաժանում, որոնք Մեքսիկայի սահմանով ԱՄՆ են ժամանել ապօրինի: Այս մասին հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, փոխանցում է Reuters-ը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, որը հանգեցնում է ընտանիքների բաժանման, ապաբարոյական է եւ բերում է մարդկային ողբերգությունների»,- նշել է Կուոմոն:

Ըստ նահանգապետի՝ երեխաների եւ ԱՄՆ սահմաններն ապօրինի հատած նրանց ծնողների բաժանումը  մարդու իրավունքների խախտում է: Կուոմոն հայտնել է, որ նահանգի գլխավոր դատախազությունը մտադիր է հայցը ներկայացնել առաջիկա շաբաթների ընթացքում:

Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտնել էր, որ 2018 թվականի ապրիլի 19-ից մայիսի 31-ը ծնողներից բաժավել եւ պահման հատուկ կենտրոններում են տեղավորվել երկրի հարավային սահմաններն ապօրինի հատած արտասահմանյան քաղաքացիների գրեթե 2 հազար երեխաներ: Ապրիլին Թրամփի վարչակազմը հայտարարել էր միգրացիոն օրենսդրությունը խախտողների նկատմամբ «զրոյական հանդուրժողականություն» քաղաքականության մեկնարկի մասին: Դրա համաձայն՝ բոլոր ապօրինի միգրանտները պետք է կալանվեն եւ քրեական հետապնդման ենթարկվեն: Ըստ որում՝ ամերիկյան օրենքներով նրանց երեխաները չեն կարող կալանավորվել, այս պատճառով կտեղավորվեն հատուկ կենտրոններում:

Այս քաղաքականությունը առաջացրել է հակառակորդների եւ նույնիսկ Թրամփի որոշ կողմնակիցների խիստ քննադատությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ