News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2018թ. մայիսի 30-ին Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին էր ուղարկվել aravot.am կայքում զետեղված «Արվեստի կրթօջախը վերածել են առևտրի կենտրոնի. կոնսերվատորիայի շրջանավարտ» հրապարակումը և «Ինձ 2500 դրամ աշխատավարձ են տվել, պայմանագիր չեն կնքել. կոնսերվատորիայի նախկին աշխատակից» վերտառությամբ տեսաձայնագրությունները` դրանցում ներկայացված հանգամանքներն ուսումնասիրելու և անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու միջոցով տեղեկությունների իսկությունը պարզելու ցուցումով: Այդ մասին NEWS.am–ին հայտնեցին  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Նյութերի նախապարտաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գյումրի քաղաքի մի բնակչուհի, 2004-2009թթ. որպես դաշնամուրի դասատու աշխատելով «Իմպրոռիթմ» հենակետային վարժարանում, բանավոր համաձայնության գալով «Կոմիտասի» անվան Երևանի պետական կոնսերվատորիայի  Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կ. Ա.-ի հետ, գործարկել է կոնսերվատորիայի և նույն  վարժարանի սննդի սպասարկման օբյեկտը: Յուրաքանչյուր ամիս նա ռեկտորին վճարել է 100-ական ԱՄՆ դոլար՝ կոնսերվատորիայի առաջին հարկում գտնվող տարածքը և  40 000 ՀՀ դրամ՝ վարժարանի տարածքը որպես բուֆետ ծառայեցնելու համար: Ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների՝ տվյալ անձի կողմից սննդի սպասարկման օբյեկտները գործարկելու համար նշված գումարը անձամբ կամ վարժարանի տնօրեն` Ա. Պ.-ի միջոցով փոխանցվել է Կ. Ա.-ին: Այս կերպ 2004-2009թթ.-ի համար նրան տրվել է ընդհանուր առմամբ 5 000 ԱՄՆ դոլար և 1 200 000 ՀՀ դամի չափով գումար:

Նախապատրաստվող նութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ բուհի դաշնամուրային բաժնի վարիչ Մ. Խ.-ն 2012թ. պետական ավարտական քննությունների ընթացքում, ղեկավարության պահանջով հյուրասիրություն կազմակերպելու պատճառաբանությամբ, նույն բաժնում ուսանող Գյումրի քաղաքի մի բնակչից պահանջել է 120 000 ՀՀ դրամի կաշառք՝ նրան քննության մասնակցել թույլատրելու և դրա համար խնդիրներ չհարուցելու նպատակով: Ի կատարումն այդ պահաջի՝ նրան է տրվել 100 000 ՀՀ դրամ գումար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2017 թվականին պեական քննություններին մասնակցելու և խնդիրներ չունենալու համար «Կոմիտասի» անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ժողովրդական երգեցողության բաժնի վարիչի կողմից Գյումրի քաղաքի մեկ այլ բնակչից պահանջվել է 50 000 ՀՀ դրամ, սակայն վերջինս հրաժարվել է կատարել պահանջը և մեկ այլ անձի միջոցով կոնսերվատորիայի պրոռեկտոր Ն. Հ.-ին զանգահարելուց հետո հնարավորություն է ստացել առանց որևէ խնդրի մասնակցել քննություններին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ինչպես բուհի ռեկտորը, այնպես էլ առանձին աշխատակիցներ բացատրություններ են տվել այն մասին, որ ուսանողներից գումարներ չեն պահանջել և չեն ստացել՝ դրանց վերաբերյալ ներկայացվող տեղեկությունները համարելով զրպարտոթյուն:

Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ և անհրաժեշտ է իրականացնել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն՝ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում  նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով, և նախաքննություն կատարելու համար հանձնվել  ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ