News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանն ԱՄՆ-ից «Ստինգեր» զենիթահրթիռային համակարգեր կստանա: Այս մասին խորհրդարանի լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Լեւան Իզորիան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն: Նա ընդգծել է, որ Վրաստանը ԱՄՆ-ից «Սթինգեր» հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր կստանա, իսկ ավելի վաղ «Ջավելին» հակատանկային համակարգեր էր ստացել:

«Սթինգեր»-ը շարժական զենիթահրթիռային համալիր է: Նախագծվել է ԱՄՆ-ում 1967-1977 թվականներին, իսկ 1981-ին ընդունվել է ԱՄՆ զինված ուժերի սպառազինություն։ Այն նախատեսված է ցածր թռչող օբյեկտների խոցման համար։ Համալիրի ընդհանուր զանգվածը արձակման կայանով շուրջ 17 կգ է։ Հրթիռի զանգվածը 10,1 կգ է, մարտական մասի զանգվածը՝ 3 կգ, մարտագլխիկը բեկորային է։ Հրթիռի խոցման հեռավորությունը 200-ից 4500 մետր է, թիրախի առավելագույն բարձրությունը՝ 3800 մետր, հրթիռը թռչում է 725 մ/վ արագությամբ։ «Սթինգեր» համալիրներ առկա են աշխարհի շուրջ 30 երկրների սպառազինության մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ