News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իրանցի օրենսդիրներին կոչ է արել վստահ գործել, երբ խոսքը վերաբերում է մեծ ուժերի բարօրության համար ստեղծված միջազգային պայմանագրերի վավերացմանը, ասելով, որ նման համաձայնագրերի դրական կողմերը բավարար չեն, որ Իրանը միանա դրանց, հաղորդում է Tasnim-ը:

Այաթոլլա Խամենեին խորհուրդ է տվել զգուշությամբ վավերացնել միջազգային կոնվենցիաները` ասելով, որ ի սկզբանե դրանք  մշակվում են խոշոր տերությունների մտավոր կենտրոնների կողմից իրենց շահերի համար:

Նրա խոսքով, Իրանի խորհրդարանը պետք է ինքնուրույն օրենքներ ընդունի այնպիսի հարցերի մասին, ինչպիսիք են ահաբեկչության դեմ կամ փողերի լվացման դեմ պայքարը: «Թեեւ միջազգային պայմանագրերի որոշ դրույթներ կարող են լավը լինել, բոլորովին պարտադիր չէ, որ այդ դրույթներին վկայակոչելով մենք միանանք կոնվենցիաներին, որոնց իրական նպատակները անհայտ են», - ավելացրել է Այաթոլլա Խամենեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news