News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան առաջարկում է ավելացնել  ՕՊԵԿ+ (անգլ.՝ The Organization of the Petroleum Exporting Countries; կրճատ՝ ՕՊԵԿ, անգլ.՝ OPEC) համաձայնագրի մասնակիցների նավթի կոլեկտիվ արդյունահանումը 600-800 հազար բարելով՝ այդ ավելացումը համամասնորեն բաժանելով բոլոր երկրների միջեւ, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Առաջարկը վերջնական չէ, սակայն հիմք է հանդիսանում ՕՊԵԿ-ի եւ ոչ ՕՊԵԿ-ի երկրների միջեւ Վիեննայում հունիսի 23-ին կայանալիք հանդիպմանը նավթի արդյունահանմանն մակարադակի քննարկման համար: Մասնավորապես, այս հարցը դեռ պետք է քննարկվի Ռուսաստանի հետ, հայտնել է աղբյուրը:

ՕՊԵԿ երկրների բոլոր նախարարները վստահ են, որ ժամանակն է փոխել ուղին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալիհը:

ՕՊԵԿ եւ ոչ ՕՊԵԿ-ի երկրների եւ ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանման սահմանափակման մասին համաձայնագրի մասնակիցները հունիսի 23-ին կայանալիք հանդիպման ժամանակ կարող են սահմանել այս գործարքի նոր նպատակները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ