News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 16
Տեսնել լրահոսը


Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ «ՎԱԲԱ» ՍՊԸ–ն իրեն չի պատկանում, այլ իր մտերիմին։ Այս մասին Վահրամ Բաղդասարյանն այսօր ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։  Հիշեցնենք, որ այս ընկերությանն այսօր կառավարությունը հարկային արտոնություն է տվել, իսկ մինչ այդ մամուլում տեղեկություններ էր տարածվել, որ այն պատկանում է Վահրամ Բաղդասարյանին:

«Եթե այդ ընկերության փաստաթղթերի մեջ գտնեք իմ անունը, ես շնորհակալ կլինեմ: Ես բոլոր ջանքերը գործադրել եմ, որպեսզ իտալացիները գան Վանաձոր եւ ոչ միայն դրանով եմ բավարարվելու, այլ մի քանի լուրջ ծրագրեր կան, որ մոտ ժամանակներս դրա մասին կլսենք: Ինչքան հնարավոր է ներդրումները պետք է շարունակվեն»։

Լրագրողի հիշեցմանը, որ ընկերության անվանումը իր անվան եւ ազգանվան առաջին տառերն են, պատգամավորը արձագանքեց։  «Իսկ Վաղինակ Բաղդասարյան հնարավո՞ր է լիներ կամ Վաչագան Բաբայան, Վահագ եւ Բագրատ: Լավ ուսումնասիրեք։ Ընկերությունն իմ շատ մտերիմ մարդկանցն է եւ պետք է ամեն ինչ անեմ, որ աջակցեն, որպեսզի ներդրումներ լինեն»:

Կառավարությունը 3 տարով հարկերից ազատեց ՀՀԿ–ական Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնյակագործությունը հարվածի տակ է. կորցնում ենք շուկան. Տնտեսվարողները դիմում են վարչապետին
Կոնյակագործները առաջարկ են ներկայացնում վարչապետին…
Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը (ֆոտո)
2018 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է 1,6 միլիոնի եւ գործադիրի նպատակն է այդ ոլորտում տարեկան ապահովել 7-10 տոկոս աճ,...
Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ քննարկվել է Կառավարության ծրագիրը
ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքվել են կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական պաշտպանության եւ գործարար միջավայրի բարելավման մարտահրավերներում...
Կառավարության նոր ծրագրում արտաքին քաղաքականության ոլորտում շատ ուժեղացված է տնտեսական բաղադրիչը. Արսեն Գասպարյան
Հայաստանի արտաքին քաղաքականությունն ունի երկու հիմնասյուն՝ անվտանգություն եւ տնտեսություն…
Դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է. եվրոն կայուն է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Հաջորդ տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն Երեւանի տրանսպորտային ցանցը. Հայկ Մարության
Այս պահին ծայրահեղ դժվար վիճակում է հայտնվել Երեւան քաղաքը՝ տրանսպորտային ցանցի մասով...
Ամենաշատ