News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներին հանձնել է առաջին բազմաֆունկցիոնալ F-35 կործանիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Ֆորտ Ուերտում:

Այժմ երկու հարվածային ինքնաթիռները կուղեւորվեն  Արիզոնա նահանգի Լյուկ բազա, որտեղ թուրք օդաչուները կվերապատրաստվեն: Համաձայնագրերի համաձայն, Անկարան պետք է հինգերորդ սերնդի ավելի քան 100 մեքենա ստանա:

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Սենատը ընդունել է 2019 թվանականի պաշտպանության բյուջեի նախագծի նոր տարբերակըլ, որը Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման մտադրության պատճառով  նախատեսում է հինգերորդ սերնդի ռազմական ինքնաթիռի արտադրության ծրագրում դադարեցնել Անկարայի մասնակցությունը:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ ՌՕՈւ-ն այնուամենայնիվ կստանա նոր կործանիչները:

Lockheed Martin-ը հաստատել է, որ շուտով կսկսի մատակարարումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news