News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շվեդիայի ամենահայտնի Bråvalla երաժշտական փառատոնի կազմակերպիչները, որն ամեն տարի անցկացվում էր Նորչեփինգ քաղաքում, սակայն անցյալ տարի չեղարկվել էր դրա մասնակից աղջիկների տասնյակ բռնաբարությունների պատճառով, հերքել են տեղեկությունն այն մասին, որ փառատոնը կարող է անցկացվել 2019 թվականին:

Ինչպես նշվում է FKP Scorpio ընկերության հայտարարության մեջ, որը հանդես էր գալիս որպես Bråvalla-ի կազմակերպիչ, իրենք այս երաժշտական փառատոնն ապագայում վերսկսելու մտադրություն չունի, գրում է Newsru-ն՝ վկայակոչելով շվեդական Norrköpings Tidningar թերթը:

«Թեեւ սա շատ հիասթափեցնող է մեզ համար, սակայն այն պատկերը, որը մենք ունենք, ստիպել է մեզ որոշում կայացնել փառատոնի շարունակման անհնարինության մասին, քանի որ մենք չենք ցանկանում, որպեսզի մեր միջոցառումների այցելուների հետ նման բան տեղի ունենա»,- ընդգծել են ընկերությունում:

Սակայն FKP Scorpio-ում ընդգծել են, որ բազմաթիվ, այդ թվում՝ խմբակային բռնաբարությունները չի կարելի փառատոնի կողմից հրահրված համարել, քանի որ սեռական բռնության ալիքը ներկայիս շվեդական հասարակության խնդիրն է: Իսկ փառատոնի ընթացքում անվտանգությունը, նրանց խոսքով, միշտ եղել է ամենաբարձր մակարդակի վրա: Բացի այդ, Bråvalla-ի կազմակերպիչներն իրենք են նախաձեռնել  բռնաբարությունների եւ սեռական բնույթի այլ հանցագործությունների հետաքննությունը եւ միշտ աջակցել են այն աղջիկներին, որոնք բացահայտ կերպով հայտարարել են իրենց հետ տեղի ունեցածի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ