News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը


«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած բնակիչները վարչապետի նստավայրի դիմաց այսօր՝ հունիսի 22-ին,  հերթական բողոքի ակցիա են անցկացնում՝  պահանջելով իրենց բնակարանները:

Բնակիչների խոսքով՝ իրենցից յուրաքանչյուրը տարբեր չափերով գումարներ է վճարել, նույնիսկ բնակիչներ կան, որ բնակարանի ամբողջ գումարն են վճարել, սակայն այսօր ձեռնունայն են մնացել:

NEWS.am-ի հետ զրույցում տուժող բնակիչներից Մելիք Շահինյանը պատմեց, որ կեղծ գործարքներ կնքելով՝ իրենց բնակարանների վրա գրավադրել են այդ կիսակառույց բնակարանները վաշխառուներին:

Նրա խոսքով ՝ արդեն 10 տարի է, ինչ բնակիչները դատարաններում են և չեն  կարողանում հետ ստանալ ոչ  իրենց բնակարանները, ոչ գումարները:

«Մեզնից գումարը ստացել են, պայմանագիրը կնքվել է, ուրիշների հետ էլ են պայմանագիր կնքել եւ մի բնակարանի համար 3-4 հոգու հետ պայմանագրեր են կապել, գումարներ են հավաքել: Դրանից հետո գումար հավաքելու համար տոկոսչիներ են գտել, որոնցից մեկն էլ Հերմինե Նաղդալյանն է, գումար են վերցրել եւ 5 տոկոսոով որես երաշխիք գրավադրել են մեր բնակարանները, հետո ձեւական վաճառքներ են կատարել այդ բնակարանները իրենց բարեկամների անուններով եւ տիրացել են մեր բնակարաններ: Հիմա մենք գումարը տվել ենք եւ առանց տուն ենք մնացել»,-ասաց նա:

Նշենք, որ բողոքող քաղաքացիները նամակ հանձնեցին վարչապետ նստավայրում նամակների բաժին եւ հեռացան:

Հիշեցնենք, որ Երևանի Գևորգ Չաուշ փողոցում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով  «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ներկայացուցիչները դեռևս 2007 թ-ին գումարներ էին հավաքել շենքում բնակարան գնելոը ցանկություն ունեցող անձանցից:

Սակայն ընթացքում կառուցապատող ընկերությունը հայտարարել է ֆինանսական դժվարությունների մասին, և երեք շենքերի շինարարությունը կիսատ է մնացել:

Կառուցապատող ընկերության ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանը, ովքեր արդեն ըստ դատարանի՝ մեղադրյալի կարգավիճակում են, առանց բնակիչներին տեղյակ պահելու նրանց կիսակառույց բնակարանները գրավ են դրել ու տոկոսով գումարներ վերցրել տարբեր անձանցից՝ շենքի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար: Այդ անձինք էլ տիրացել են բնակարաններին:

Տպել
Ամենաշատ
Partner news