News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ֆինանսական կառույցների համար կիբեր հարձակումներից հասցված վնասը կարող է ապագայում տարեկան 100-ից մինչեւ 350 մլրդ դոլարի հասնել, ինչը կխաթարի բանկերի շահույթը եւ նույնիսկ կարող է սպառնալ ֆինանսական կայունությանը, զգուշացրել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը ներկայացրել է հիմնադրամի ուսումնասիրությունը, որը վերլուծել է 50 երկրներում կիբեր հարձակումներից ստացված վերջին կորուստները: Միեւնույն ժամանակ, Լագարդը նշել է, որ դժվար է որեւէ կանխատեսում անել, քանի որ ֆինանսական համակարգի վրա լայնածավալ հաջող կիբեր հարձակումներ դեռեւս տեղի չեն ունեցել:

«Մեր արդյունքները պետք է դիտարկել որպես պատկերավոր ապացույցի օրինակ: Եթե նայենք դրանց անվանական նշանակությանը, ապա կիբերհարձակումներից միջին պոտենցիալ կորուստները կարող են մեծ լինել, մոտավորապես աշխարհի բանկերի եկամուտների 9 տոկոսը, այսինքն, շուրջ 100 մլրդ դոլար:

Կոշտ սցենարի դեպքում, երբ կիբերհարձակումների հաճախականությունը երկու անգամ ավելի է, քան անցյալում, դրանք արագ են տարածվում, վնասները կարող են 2.5-3.5 անգամ ավելի շատ լինել՝ 270-350 մլրդ դոլար (տարեկան)», — գրում է Լագարդը:

 «Նման գնահատականները մի քանի անգամ բարձր են, քան կիբեր հարձակումներից ներկայիս ապահովագրության շուկայի ծավալը: Չնայած վերջերս տեղի ունեցած աճին, ապահովագրության շուկան կիբեր վտանգների համար փոքր է մնում: Շատ ֆինանսական ինստիտուտներ անգամ կիբեր հարձակումներից ապահովագրություն չեն գնում», — զգուշացնում է Լագարդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ