News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ շուտով ստիպված կլինի կատարել իր խոստումը եւ սկսել փողկապ կրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցիպրասը սկզբունքորեն փողկապ չի կրում, անգամ պաշտոնական միջոցառումներին, բայց խորհրդարանական ընտրություններից առաջ  լրագրողներին խոստացել է, որ, երբ Հունաստանի խնդիրը լուծվի եւ երկիրը մարի իր պարտքերը, նա կսկսի փողկապ կրել:

 «Շուտով ես էլ ստիպված կլինեմ փողկապ կրել», - ուրբաթ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ հանդիպման ժամանակ ասել է Ցիպրասը:

 Հանդիպումը ցույց է տվել հունական ERT հանրային հեռուստատեսություն ը:

Նախագահը հիշեցրել է, որ Ցիպրասին առաջին փողկապը նվիրել է Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին:

 «Ինձ բոլորն են փողկապ նվիրում: Խոստումը պետք է կատարել», — ասել է Ցիպրասը:

Մի քանի օր առաջ  Ցիպրասին փողկապ էր նվիրել նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը երկրի նոր սահմանադրական անվանման մասին համաձայանգրի ստորագրումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ