News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հռոմում հնագետները գտել են Լեոնարդո դա Վինչիի ամենավաղ նկարը՝ ստորագրված հեղինակի կողմից: Գիտնականները կարծում են, որ Վերածննդի մեծ վարպետը այն նկարել է  18 կամ 19 տարեկանում: Նկարում կիսադեմով պատկերված է հենց նկարիչը՝ Գաբրիել հրեշտակապետի կերպարում, հաղորդում է Fox-ը:

Արվեստաբան եւ դա Վինչիի ստեղծագործության մասնագետ Էռնեստո Սոլարին նշել է, որ այս կերպարը վարպետի կողմից  պատահական չի ընտրվել:

«Նա հետեւել է վաղ վերածննդի դիմանկարի ավանդույթին, որը սկիզբ է առնում հին հռոմեական մեդալների եւ մետաղադրամների պատկերներից», - ասում է Սոլարին:

«Ես՝ 52 թվականին ծնված Լեոնարդոս, 1471-ին պատկերել եմ ինձ  որպես Գաբրիել հրեշտակապետ», - նշվում է նկարում ստորին շրթունքի տակ գրված ռեբուսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ