News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի իշխանությունները Էկվադորի ԱԳՆ-ին տեղեկացրել են, որ հայտնաբերվել են էկվադորցի լրագրողների մարմինները, որոնց առեւանգել ու սպանել էին երկրների սահմանին։ Այս մասին հայտնել է Կոլումբիայի ԱԳ նախարար Մարիա Անխելա Օլգինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երեկ ես զանգահարեցի Էկվադորի ԱԳ նախարարին, որպեսզի նրան հայտնեմ, որ մենք գտել ենք սպանված լրագրողների մարմինները»,- մեջբերում է նրա խոսքը Caracol ռադիոկայանը։

Օլգինի տեղեկություններով, հիմա էկվադորյան իշխանությունների ներկայացուցիչները գտնվում են կոլումբիական Կալի քաղաքում, որպեսզի մարմինները տեղափոխեն հայրենիք ու փոխանցեն զոհվածների հարազատներին։

Մարտի 27-ին հայտնի էր դարձել, որ էկվադորյան El Comercio թերթի երկու լրագրողներն ու նրանց վարորդը առեւանգվել են, երբ աշխատում էին Կոլումբիայի հետ սահմանից ոչ հեռու՝ կատարելով խմբագրական առաջադրանք։ Միջադեպը տեղի է ունեցել Էկվադորի հյուսիսարեւելյան մասում՝ Էսմերալդաս նահանգում։ Առեւանգվածներին հայտնաբերելու՝ իշխանությունները ջանքերն ապարդյուն էին անցել։ Ապրիլի 13-ին Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտնել էր, որ լրատվամիջոցների երեք աշխատակիցներն էլ սպանվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ