News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում է, որ կատալոնական ճգնաժամն առաջիկա տարիներին կարգավորել չի հաջողվի: Այս մասին նա ասել է El Pais թերթին տված հարցազրույցում, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

Սանչեսը շեշտել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է ջանքեր գործադրեն խնդիրների լուծման համար: «Հույս ունեմ, որ նրանք չեն վերադառնա միակողմանի քայլերին: Կատոլոնիայի ճգնաժամը չի լուծվի ո՛չ մեկ կամ երկու, ո՛չ էլ հինգ-վեց տարվա ընթացքում», - համոզված է վարչապետը:

Կատալոնիան ավելի քան վեց ամիս ապրում էր առանց տեղական իշխանությունների, քանի որ դրա դեմ կիրառվել էր սահմանադրության 155-րդ հոդվածը, որն այնտեղ Մադրիդի անմիջական կառավարում էր ենթադրում: Հոդվածի ժամկետը սպառվել է հունիսի 2-ին: Կիմ Թորայի գլխավորությամբ նոր կառավարությունն արդեն սկսել է գործել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news