News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ժողովրդավարական երկրի զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը եւ լրագրողի պաշտպանված մասնագիտական աշխատանքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Լրագրողի աշխատանքի շնորհիվ է ձեւավորվում եւ կայանում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:

Լրագրողն իր աշխատանքի ընթացքում ղեկավարվում է պատասխանատու լրագրության սկզբունքներով: Սա յուրաքանչյուրին ու առավել եւս պետության ներկայացուցչին պարտավորեցնում է ղեկավարվել լրագրողի օրինավորության եւ բարեխղճության կանխավարկածով:

Ուստի, լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա պետության իրավասու մարմինների խիստ արձագանքին, իսկ իրավախախտում թույլ տված անձը պետք է ենթարկվի պատասխանատվության անխուսափելի միջոցների: Լրագրողն ինքը պետք է համոզված լինի, որ իր մասնագիտական աշխատանքը պաշտպանված է պետության կողմից:

Իհարկե, հասարակության յուրաքանչյուր անդամ ունի այս կամ այն լրատվամիջոցի ու լրագրողի աշխատանքին հետեւելու ազատ ընտրության հնարավորություն: Դրանով հանդերձ, կոնկրետ իրավիճակում խիստ մտահոգիչ է «Հրապարակ» օրաթերթի նկատմամբ սոցիալական ցանցերում առկա՝ վիրավորանք ու ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն պարունակող վերաբերմունքը:

Մասնավորապես, սոցիալական մեդիայում արագորեն տարածվում են կոչեր, որոնք ուղղված են լրատվամիջոցը «մերժելուն» ու դրանց թվում նշվող պատճառներից է լրատվամիջոցի «ոչ օբյեկտիվ քննադատությունը»: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ «Հրապարակ» օրաթերթի էլեկտրոնային կայքի հրապարակումների ներքո առկա են այդ լրատվամիջոցի ու լրագրողների նկատմամբ վիրավորանք եւ սպառնալիք պարունակող մեկնաբանություններ:

Հունիսի 22-ից սկսած այս երեւույթը հատկապես է սրվել եւ ուղեկցվում է լրատվամիջոցի լրագրողներին ուղղված անձնական բնույթի սպառնալիքներով:

Խիստ մտահոգիչ է այն, որ մինչ այժմ պետական որեւէ իրավասու մարմին պաշտոնական դիրքորոշմամբ չի արձագանքել այս երեւույթին: Այսպիսի մոտեցումը վտանգավոր է նաեւ այն առումով, որ կարող է ստեղծել նպաստավոր մթնոլորտ  լրատվամիջոցների ու ընդհանրապես խոսքի ազատության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտության համար:

Մտահոգությունն ավելի է աճում, եթե հաշվի առնենք, որ սոցիալական ցանցերում չի դադարում անհանդուրժողականությունը, որն առանձին դեպքերում հասնում է ատելության: Այլակարծությունը պետք է լինի մշտապես խրախուսելի, իսկ դրա արդյունավետ երաշխիքներից է այն, երբ երկրում գործում են ազատ լրատվամիջոցներ:

Մարդու իրավունքների պաշտպանն առավել մեծ ուշադրությամբ է հետեւելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքին սոցիալական մեդիայում ու դրա նկատմամբ պետության համարժեք արձագանքին՝ նպաստելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքի ու նրանց անխոչընդոտ աշխատանքի երաշխավորմանը, այդ թվում՝ համագործակցելով լրագրողների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ