News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում ընդգրկված են Ադրբեջանի հետ կապված մի շարք հարցեր: Հունիսի 25-26-ը ԵԽԽՎ-ում կքննարկվեն 2018 թվականին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունները, կնախապատրաստվի նաեւ «Քաղբանտարկյալներն՝ Ադրբեջանում» զեկույցը:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը հունիսի 25-ին կներկայացվի ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեի կողմից: Զեկույցում գնահատականներ կտրվեն ընտրությունների համապատասխանությանը եվրոպական չափանիշներին եւ ժողովրդավարությանը:

Հունիսի 26-ին Լյուքսեմբուրգից պատգամավոր Իվ Կրուշենը հանդես կգա մի շարք երկրներում, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանում, մի շարք կազմակերպությունների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցով: Զեկույցում հատուկ ուշադրություն կդարձվի հասարակական կազմակերպությունների իրավունքների օրենսդրական սահմանափակումներին եւ ատելության մթնոլորտի ձեւավորմանը:

Բացի այդ՝ օրակարգում ընդգրկված հարցերից է իրավապաշտպանների պաշտպանությունը, ինչպես նաեւ ՀԿ-ների գործունեության նոր սահմանափակումներն անդամ երկրներում: Վեհաժողովն ամառային նստաշրջանի ընթացքում կքննարկի հարեւան երկրներում փախստականների հետ կապված մարդասիրական իրավիճակը եւ Հունաստանի միգրացիոն քաղաքականության նախարարի մասնակցությամբ համատեղ քննարկում կանցկացնի՝ ապաստանի դիմումների արտահերթ մշակման եւ արտասահմանում փախստականների համար անվտանգ պայմանների ստեղծման, ինչպես նաեւ ԵՄ-ում մարդու իրավունքների արտաքին ասպեկտների՝ ապաստանի եւ միգրացիոն քաղաքականության վրա ազդեցության հետեւանքների վերաբերյալ:

Նստաշրջանի ընթացքում քննարկումներ կծավալվեն նաեւ Եվրոպայում ստիպողական ամուսնությունների եւ երեխայի շահերի ու ընտանեկան միասնության անհրաժեշտության միջեւ հավասարակշռության վերաբերյալ:

Օրակարգում է նաեւ ԼԳԲՏ ներկայացուցիչների հետապնդման իրավիճակի քննարկումը Չեչնիայի հանրապետությունում, մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումն ու ապօրինի վաճառքը: Առաջարկվել է նաեւ օրակարգում ավելացնել «ՌԴ-ում եւ Ղրիմում ուկրաինացի բանտարկյալների առողջության եւ կյանքի սպառնալիքների» հրատապ քննարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ