News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ քաղաքացիներին՝ կոչ անելով  առաջարկություններ ներկայացնել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրման համար:

Այս առնչությամբ, Մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված հարգելի քաղաքացիներ,

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նախաձեռնում է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով:

Համալրումը կկատարվի փուլային տարբերակով եւ պարբերաբար:

Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցներ բարձր են գնահատվում հայ եւ միջազգային մասնագետների կողմից, տպագրվում են հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, սիրված են մեր քաղաքացիների եւ հյուրերի կողմից, բայց քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում:

Բարձր գնահատելով հասարակության մասնակցության դերը՝  խնդրում ենք հայտնել Ձեր առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական եւ ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք ձեր կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում եւ վերցնել պետության պաշտպանության տակ:  Խնդրում ենք Ձեր  առաջարկությունները ներկայացնել [email protected]    էլեկտրոնային փոստին»:

Տպել
Ամենաշատ