News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ցամաքային զորքերի երեք երրորդին՝ առկա 31 բրիգադից 26-ին, կսովորեցնեն մարտական ​​գործողություն վարել ստորգետնյա պայմաններում: Նոր ծրագրի համար նախատեսվում է 572 մլն դոլար ծախսել:

Հրամանատարությունը հայտարարում է, որ հաջորդ պատերազմը ընթանալու է մեգապոլիսներում, եւ զինվորները պետք է կարողանան կողմնորոշվել քաղաքային ստորգետնյա հաղորդակցություններում: Նրանց նոր սարքավորումներ եւ հմտություններ են անհրաժեշտ՝ մթության մեջ եւ հեղձուտ օդում պատերազմելու, փողոցների նման լայն թունելների յուրաքանչյուր շրջադարձին սպասող հակառակորդի կրակից պաշտպանվելու համար, գրում է RG-ն՝ վկայակոչելով Military.com-ը:

«Ստորգետնյա թեման» հատկապես ակտուալ էր դարձել Կորեական թերակղզում իրավիճակի վատթարացման ֆոնին, քանի որ ԿԺԴՀ-ն ոչ միայն միջուկային զենք, այլեւ բազմաճյուղ թունելների համակարգ ունի, այդ թվում նաեւ՝ Հարավային Կորեա տանող, եւ  գաղտնի կերպով կարող է դրանցով զրահապատ տեխնիկայով դիվիզիոններ տեղաշարժել:.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ