News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաեւ տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի, օրվա ընթացքում շփվելու եւ աշխատելու են հաճախորդների հետ երկրի տարբեր մասերում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում։ Ընդհանուր առմամբ այսօր ընկերության մենեջերները կայցելեն 56 գրասենյակ, որից 29-ը՝ մարզերում։

Միջոցառումն իրականացվում է Հաճախորդի փորձի բարելավման ծրագրի շրջանակում։ Նպատակը հետադարձ կապի հիման վրա Beeline-ի ծառայությունները կատարելագործելն ու ավելի պարզ ու հարմար դարձնելն է։ Մասնավորապես ընկերության ղեկավարությունը հաճախորդներին ներկայացրեց «Ռոումինգ փաթեթ» սեզոնային առաջարկը եւ «Սմարթ» փաթեթների առավելությունները, որոնց համար Yandex հավելվածների ինտերնետ տրաֆիկն անվճար է։

«Այսօր Beeline-ի աշխատակիցներն, ինչպես նաեւ ընկերության ղեկավարությունը մեկ քայլով մոտեցան հաճախորդին։ Մենք անձամբ աշխատում ենք յուրաքանչյուր հաճախորդի հետ, լսում ենք նրանց առաջարկներն ու հարցերը։ «Հաճախորդի օրը» Beeline-ում արդյունավետ գործիք է արդիական ծառայությունները ներկայացնելու եւ բաժանորդներին հուզող հարցերի շուրջ հետադարձ կապ ստանալու համար։ Նշեմ նաեւ, որ մեր բաժանորդների համար ընկերությունում գործում է «Հաճախորդի ձայն» նախագիծը, որի շրջանակում ընկերության ավելի քան 100 մենեջեր, այդ թվում եւ Գլխավոր տնօրենն ու բոլոր ուղղությունների տնօրենները զանգահարում են հաճախորդներին՝ նրանց խնդիրները հնարավորինս արագ ու արդյունավետ լուծելու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաճախորդի օրը Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Նշենք, որ անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել եւ մշակվել է ավելի քան 150 000 դիմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Ամենաշատ