News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծել: Այս մասին հունիսի 29-ին Երեւանում ընթացող Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

Նրա խոսքով՝ այնուհետեւ այս հարցը պետք է քննարկվի արդեն այլ մակարդակով: «Այսօրվա այցին նախապատրաստվելիս ես տեղեկացա պատրաստակամության հետ կապված մեր դիրքորոշման մասին: Հիմնադրամը համատեղ նախագծերում միշտ արագ ներդրումներ կատարելու գործիք է: Պետք չէ ամեն անգամ պայմանավորվել ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ, դրանք արդեն կան: Խոսվում է միայն այն մասին՝ ձեռնտու է, թե ոչ»,- ասաց նախարարը:

Ուստի, հավելեց նա, պրակտիկան ցույց է տալիս, որ այլ գործընկեր երկրների հետ համատեղ այդ հիմնադրամների գոյությունը կտրուկ արագացնում է համագործակցության գործընթացը, ինչը շատ ձեռնտու է բիզնեսի համար»,- ասաց Մեդինսկին:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ նա նշեց, որ Ռուսաստանը մշտական, հուսալի գործընկեր եւ դաշնակից է: «Հայաստանն այն երկիրն է, որի հետ տնտեսական կապերը հիմնվում են դարավոր դաշինքի եւ վստահության վրա, եւ դրանք դժվար է չափել տնտեսական շրջանառության չափերով կամ ֆորմալ թվերով: Այն փաստը, որ այս շրջանառությունը տարեցտարի աճում է, հենց տնտեսական եւ հումանիտար համագործակցության արդյունավետ կերպով ստեղծված մոդելի անմիջական արդյունքն է», - եզրափակեց Վլադիմիր Մեդինսկին

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Երեւանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումը, որն անցկացվում է «Ռուսաստանի եւ Հայաստանի թվային նախաձեռնությունները՝ ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրականացման շրջանակներում» կարգախոսի ներքո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ