News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ–ի անդամ երկրների առաջնորդներին նամակներ է հղել, որում հիասթափություն է հայտնել, որ Դաշինքի մի քանի անդամներ չեն ավելացրել պաշտպանության ծախսերը, գրում է The New York Times–ը։ Պարբերականի տվյալներով, նամակն ուղարկվել է նախորդ ամիս, հասցեատերերի թվում են Գերմանիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Կանադայի առաջնորդները:

«Ինչպես մենք արդեն քննարկել ենք ապրիլին ձեր այցի ժամանակ, ԱՄՆ–ում աճում է հիասթափությունը այն բանի պատճառով, որ մի քանի դաշնակիցներ չեն ավելացրել [պաշտպանության ծախսերը], ինչպես խոստացել էին»,–գրել է նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։

Նամակում Թրամփը նշել է, որ անբավարար պաշտպանական բյուջեն բացասաբար է ազդում ՆԱՏՕ–ի անվտանգության վրա, ինչպես նաեւ դրդում է Դաշինքի դաշնակիցներին չկատարել պաշտպանության ծախսերի ավելացման խոստումը՝ մերժող երկրների օրինակին հետեւելով։

Պարբերականը նաեւ նշել է, որ նման ձեւակերպումներ Թրամփն ընտրել է նաեւ ՆԱՏՕ–ի մյուս անդամ երկրների առաջնորդներին ուղղված նամակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ