News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Յունիբանկը որոշում է կայացրել զիջել իր հաճախորդ ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված եւ բանկի արտահաշվեկշռում արտացոլված տույժերն ու տուգանքները: Որոշումը ներառում է 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ 271 եւ ավելի օր ժամկետանց վարկերը, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում: Գործընթացը կազմակերպելու նպատակով  նշված վարկառուներին  անհրաժեշտ է սեղմ ժամկետներում դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ եւ ներկայացնել համապատասխան դիմում, որի համաձայն բանկը կների  տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի եւ տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց: Ըստ էության, նոր ժամանակացույցով նախկին ժամկետանց վարկերը մարող բոլոր հաճախորդներին այս մոտեցումն իրենց վարկային պատմությունը վերականգնելու եւ հետագայում նոր վարկերից օգտվելու հնարավորություն կընձեռի:

Չնայած հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները վերաբերում են միայն ֆիզիկական անձանց վարկերին, Յունիբանկն առաջնորդվելով իր հաճախորդների շահերի առավելագույնս պաշտպանելու սկզբունքով եւ ձեռնարկատիրությանը խթանելու անհրաժեշտությամբ, պատրաստակամ է վարկերի վերակառուցում իրականացնել նաեւ անհատ ձեռներեցների եւ ՓՄՁ-ների համար` սահմանելով նրանց բիզնեսի առանձնահատկություններին եւ սեզոնայնությանը համապատասխան մարման ավելի ճկուն ժամանակացույց: 

«Նման հաճախորդամետ քաղաքականություն Յունիբանկն իրականացնում է երկար տարիներ: Մենք ողջունում ենք կառավարության` օրենսդրական փոփոխությունների իրականացումը, քանի որ այն հնարավորություն տվեց բանկին էլ ավելի ընդլայնել այս մոտեցումը եւ այն ավելի մասշտաբային դարձնել` ներելով տարիների ընթացքում կուտակված տույժն ու տուգանքները: Մեր հաշվարկով, բանկի զիջման ենթակա գումարը կկազմի մոտ 1,5 մլրդ ՀՀ դրամ, որի շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն կստանան կազմելու մարման նոր ժամանակացույց եւ հետագայում եւս վարկավորվելու առանց խնդիրների», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ