News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Մարտի 1-ի գործով 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ Սահմանադրական կարգը տապալելը․ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ, պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով:

Իհարկե, լավ է, անգամ հրաշալի է, որ մեր իրավապահ մարմինները, այս դեպքում՝ Հատուկ քննչական ծառայությունը, որոշել է վերջապես զբաղվել Մարտի 1-ի գործով, բացահայտել այն, դրանում ներգրավել անգամ այն ժամանակ պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց, օրինակ՝ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանին։ Բայց ինչո՞ւ են դա անում օրենքի խախտմամբ, իրավաբանության տարրական կանոնների դեմ, Քրեական օրենսգրքի հոդվածներին եւ Սահմանադրությանը պատշաճ չտիրապետելով։

Բանն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որի հատկանիշներով էլ ՀՔԾ-ն որոշել է նախկին նախարարին ներգրավել որպես մեղադրյալ, 2008 թվականին գոյություն չի ունեցել։ Քրեական օրենսգրքի այս հոդվածը լրացվել է 2009 թվականի մարտի 18-ին եւ ուժի մեջ է մտել մարտի 24-ին։ Այսինքն՝ 2008 թվականին նման արարքը՝ սահմանադրական կարգը տապալելը, քրեական պատասխանատվություն չի ենթադրել եւ քրեականացված հոդված չի եղել։

Հիմա հարց է առաջանում՝ ՀՔԾ-ում չկա՞ր մի գրագետ իրավաբան, որը գլխի ընկներ կամ իմանար այս հոդվածների մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարա՞ր. ինչ է քննարկվում ՔՊ-ում
Բանն այն է, որ նախարար պետք է նշանակվի այնպիսի մարդ, որը ընդունված կլինի ռուսական կողմից...
«168 ժամ»․ Պուտինի որոշումը՝ Փաշինյանի հարցում
Չեն շտապում Փաշինյանին շնորհավորել նաև իր ԵԱՏՄ գործընկերները, բացառությամբ Լուկաշենկոյի, թեև հունիսի 21-ին ՌԴ նախագահի...
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
«168 ժամ». ՎարչԱՂԵՏը. Հայաստանը դեռ ամբողջությամբ չի փակել Նիկոլ Փաշինյանի վարչապետության հաշիվը
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իր վարչապետն է, այն զինված ու պաշարված իրականության վարչապետը, որում ապրում է ինքը...
«Փաստ». Այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց, էլ ավելի խորացավ
Բոլորը կարծում էին, որ ճգնաժամը կապված է նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայի հետ, որին հաջորդեցին մի շարք գործընթացներ...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պարտված ուժերին կընդգրկի մի մարմնում
Հիշեցնենք, որ հունիսի 21-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկխոսության կոչ էր արել բոլոր «սեգմենտներին», որոնց հետ մինչ այդ բանավեճ է ունեցել...
Ամենաշատ