News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի տարածքում նախօրեին կորած երկու երեխաներին (15 եւ 11 տարեկան) գտել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը:

Նրա խոսքով, նրանք եղբայրներ են, որոնք աշխատելիս են եղել անասնապահական ֆերմայում, որտեղից պարզապես գնացել են հարեւան Ծափաթաղ գյուղ՝ բարեկամի տուն. «Դրանք մոր ծիծ կտրող են, կորողը չեն, ֆերմայից գնացել են Ծափաթաղ՝ հարազատի տուն»,-ասաց նա:

Համայնքի ղեկավարը նշեց, որ երեխաների ընտանիքում 8 երեխա է մեծանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 5-ին, ժամը 01։51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (ծնվ.2007թ.) ս.թ. հուլիսի 4-ին,  ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Հուլիսի 4-ին, ժամը 08:30-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, իսկ այսօր առավոտյան վերսկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ