News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մերժել են համացանցում հեղինակային իրավունքի վերաբերյալ վիճելի հրահանգը: Օրինագծին դեմ քվեարկել է 318 խորհրդարանական, 278-ը կողմ է հանդես եկել: Հրահանգի նոր քննարկումը կարող է տեղի ունենա սեպտեմբերին, փոխանցում է DW-ն:

Օրինագծի մի շարք դրույթներ քննադատության են արժանացել մասնագետների կողմից: Մասնագիտացած TechCrunch պարբերականի փոխանցմամբ՝ հատկապես խնդրահարույց են հրահանգի 11-րդ եւ 13-րդ հոդվածները: Առաջին լրատվական կայքերին պարտավորեցնում է «հղումների համար հարկեր» սահմանել, այսինքն՝ վճարել լրագրողական նյութերից հատվածներ վերցնելու համար: Երկրորդ հոդվածը կայքերի համար պատասխանատվություն է ենթադրում՝ իրենց օգտվողների կողմից հեղինակային իրավունքների խախտման համար:

Փորձագետների կարծիքով՝ դա անխուսափելիորեն ստիպում է կայքերին ողջ բովանդակության նախնական զտում կատարել: Քննադատների կարծիքով՝ յուրաքանչյուր հրապարակմա՝ հեղինակային իրավունքին համապատասխանությունը ստուգել ֆիզիկապես անհնար է, իսկ ստուգման ավտոմատացված համակարգի ներդրումը երկարատեւ եւ թանկ գործընթաց է, հատկապես այն պատճառով, որ նման համակարգերը սխալներից ապահովագրված չեն:

Որպես հրահանգի հնարավոր ընդունման դեմ բողոքի նշան՝ Wikipedia պորտալը նախօրեին դադարեցրել էր աշխատանքն առնվազն չորս եվրոպական լեզվով: Օգտվողների համար անհասանելի էին պորտալի իտալերեն, իսպաներեն, լատվերեն եւ լեհերեն տարբերակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ