News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Որոշ խոշոր չինական նավահանգիստներն ուշացնում են ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների մաքսազերծումը, հայտնում է Reuters-ը: Ուշացումների մասին լուրերը հայտնվել են Վաշինգտոնի կողմից 34 միլիարդ դոլարի չինական ապրանքների ներկրման համար մասատուրքերի սահմանումից հետո: Պեկինն արդեն հայտարարել է, որ համարժեք գումարի չափով պատասխան քայլեր կձեռնարկի:

Շանհայի նավահանգիստն արգելել է որոշ ապրանքների ներկրումն ԱՄՆ-ից, հայտնել է ընկերության աշխատակիցը, որը զբաղվում է ներկրողների համար մաքսային ձեւակերպմամբ:

Ամենայն հավանականությամբ, որեւէ ուղիղ ցուցում բեռները մաքսազերծումը ձգձգելու համար չի եղելե, սակայն որոշ մաքսային բաժիններ պաշտոնական հրահանգի են սպասում կենտրոնական կառավարությունից՝ հարյուրավոր ապրանքների համար բարձր մաքսատուրքերի մասին, նշում են աղբյուրները:

Գլխավոր մաքսային վարչությունը չի մեկնաբանում ուշացումները: Նախօրեին գործակալությունը հայտնել էր, որ մաքսատուրքերն ամերիկյան ապրանքների համար ուժի մեջ կմտնեն անմիջապես այն բանից հետո, երբ կսկսեն գործել մաքսատուրքերը չինական ապրանքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ