News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 11-ի ԲԴԽ-15-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Գագիկ Հովհաննիսյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արման Կուրեխյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Մեկ այլ հրամանագրով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել Սամվել Գրիգորյանը եւս 3 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ