News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արենիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հաջորդ շաբաթ ՆԱՏՕ–ի շրջանակներում կայանալիք հանդիպման ժամանակ Երեւանի օրակարգին։

«ՆԱՏՕ–ի շրջանակներում հանդիպումը նվիրված է լինելու խաղաղապահ առաքելություններին, իսկ ԵՄ շրջանակներում օրակարգը երկկողմ հարաբերությունների խնդիրն է, կնքած պայմանագրերի իրագործումն ու հետագա համագործակցությունը»,-այսօր՝ հուլիսի 6-ին, Արենիում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Փաշինյանը:

Հարցին, արդյոք վերջնական հստակեցվել է նրա մասնակցության հարցը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին, վարչապետը պատասխանեց, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին  կմասնակցի, եթե արտառոց բան չպատահի. «Արտառոց բանը կարող է կապ ունենալ միայն գագաթնաժողովի վերջնական տեքստի հետ։ Եթե տեքստում մեզ համար անընդունելի բաներ չլինեն, ես, իհարկե, կմասնակցեմ»։

Նա հույս հայտնեց, որ տեքստում բոլոր ձեւակերպումները կլինեն հավասարակշռված եւ բոլորի շահերը հաշվի կառնվեն։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 11-12-ը Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ–ի գագաթնաժողովը։ ՆԱՏՕ–ի գագաթաժողովներին զուգահեռ անցկացվում է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների ղեկավարների հանդիպումը, որին այս տարի Հայաստանից կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ